Ոմանք նորաձևության ցուցադրություններին մասնակցում են նոր հավաքածուներ տեսնելու համար, իսկ ոմանք էլ՝ հանրահայտ դեմքերի: Ինչ արժե նորաձևության ցուցադրություններին հանրահայտ անձանց ներկայությունը։
Նորաձևության ցուցադրություններին ֆինանսական հարցերում գոյություն ունեն որոշակի կանոններ:
А դասին պատկանում են հայտնի հոլիվուդյան աստղեր, մոդելներ, երաժիշտներ և այլն: Ցուցադրությանը հայտնվելու համար նման աստղերը ստանում են մոտավորապես 100.000 դոլար: Բայց եթե նույն աստղը որոշի այցելել մի քանի ցուցադրությունների, ապա յուրաքանչյուր դիզայներից կստանա 50.000 դոլար:
В դասին պատկանող հայտնի անձինք նոր-նոր են սկսել բարձրանալ Օլիմպոսի գագաթ և ստանում են 1-ին կարգերում տեղ զբաղեցնելու հնարավորություն ու 40-60.000 դոլար:
С դասի ներկայացուցիչները ավելի քիչ ճանաչելի են, բայց նրանց անունները հայտնի են հանրությանը: Նման աստղերի հնարավոր է վարձել՝ մեկ ցուցադրության համար վճարելով 15.000 դոլար:
Առանձին դաս են կազմում նորաձևության բլոգերները, որոնք արդեն հասցրել են նորաձևության արդյունաբերության մեջ հայտնի դառնալ։ Նրանց ներկայությունն արժե 10.000 դոլար:
Իսկ նորաձևության ամսագրերի գլխավոր խմբագիրները բոլորովին անվճար են այցելում, բայց դրա փոխարեն ցուցադրության մուտքի համար չեն վճարում 200-1000 դոլար: