Մեկնարկել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրը: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ 2 անպատասխան գնդակ է ուղարկել «Սանդերլենդ»-ի դարպասը: Դուբլ է ձևակերպել Ուեյն Ռունին:
Շարունակում է անհաջող ելույթ ունենալ «Սաութհեմփթոն»-ը, որն այս անգամ արտագնա խաղում զիջել է «Վեսթ Բրոմվիչ»-ին: Ավարտված 5 խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները`
«Բարնլի» – «Սուոնսի»` 0:1
0:1 Տրիպեր (64′, ինքնագոլ)
«Վեսթ Բրոմվիչ» – «Սաութհեմփթոն»` 1:0
1:0 Բերաինո (2′)
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Սանդերլենդ»` 2:0
1:0, 2:0 Ռունի (66′, 11մ, 84′)
«Նյուքասլ» – «Ասթոն Վիլա»` 1:0
1:0 Սիսե (37′)
«Սթոք Սիթի» – «Հալ Սիթի»` 1:0
1:0 Կրաուչ (71′)