Գերմանիայի Բունդեսլիգայի 23-րդ տուրի կենտրոնական խաղը տեղի ունեցավ Դորտմունդում: Ռուրյան դերբիում Յուրգեն Կլոպի թիմը 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Շալկե»-ի դարպասը:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդհատեց գոլային երաշտը: Հենրիխն օգտվեց Իլկայ Գյունդողանի եզրային փոխանցումից` խփելով իր թիմի երկրորդ գոլն այդ խաղում: «Բորուսիա»-ն 4-րդ անընդմեջ հաղթանակը տարավ ու 28 միավորով 9-րդն է:
«Բորուսիա» – «Շալկե»` 3:0
1:0 Օբամեյանգ (78′), 2:0 Մխիթարյան (79′), 3:0 Ռոյս (86′)
Մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները`
«Բայեր» – «Ֆրայբուրգ»` 1:0
1:0 Ռոլֆես (33′)
«Հանովեր» – «Շտուտգարտ»` 1:1
0:1 Գենտներ (52′), 1:1 Շտինդլ (70′)
«Հերտա» – «Աուգսբուրգ»` 1:0
1:0 Կալու (88՟)
«Հոֆենհայմ» – «Մայնց»` 2:0
1:0 Ֆոլանդ (55′), 2:0 Պոլյանսկի (76′)