Դորտմունդի «Բորուսիա»-ի և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսը նշել է, թե ինչ ակնկալիքներ ունի «Շալկե»-ի դեմ հանդիպումից, որը կայանալու է ասյօր` Բունդեսլիգայի 23-րդ տուրի շրջանակներում:
««Շալկե»-ի հետ դերբին միշտ սկզբունքային է եղել: Դեռ այն ժամանակ, երբ ես նոր եմ ծնվել, այն ավելին է եղել, քան պարզապես ֆուտբոլային հանդիպում: Նման մրցակցի դեմ միշտ պետք է չափազանց կենտրոնացած գործել` շատ վազել և մինչև վերջին վայրկյանը պայքարել գնդակի համար:
Ընթացիկ մրցաշրջանում մենք մեզ բարդ իրավիճակում ենք դրել: Ոչ մի դեպքում պարտվելու իրավունք չունենք»,- Bild-ը մեջբերում է Ռոյսի խոսքերը: