Ինչպես հայտնել ենք, Թեհրանում ընթացած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի թիմային գավաթի խաղարկությունում Հայաստանի ընտրանին 8 հավաքականների պայքարում եզրափակեց մրցաշարային աղյուսակը:
Չնայած թիմային պայքարում հավաքականի կրած 4 պարտություններին, Թեհրանում ելույթ ունեցած երիտասաարդ հայ ըմբիշներն իրենց հիմնականում լավագույն կողմերով դրսևորեցին: Մասնավորպես, փայլուն հանդես եկավ 75 կգ քաշային Կարապետ Չալյանն, ով իր անցկացրած 4 գոտեմարտերում հաղթանակներ տոնեց, այդ թվում 2014 թ. Եվրոպայի չեմպիոն, ռուսաստանցի Ալեքսանդր Չեխիրկինի նկատմամբ:
Իսկ ընդհանուր առմամբ Չալյանն այսպիսի արդյունքներ գրանցեց Թեհրանի ստուգատեսում՝ Կարապետ Չալյան -Էմրա Կուշ, Թուրքիա՝ 3:0, Կարապետ Չալյան-Ալեքսանդր Չեխիրկին, Ռուսասատն՝ 1:1, վերջին միավորն այս գոտեմարտում Չալյանն է վաստակել և համաձայն գործող մրցակարգի, հաղթանակը նրան շնորհվեց: Կարապետ Չալյան -Լասլո Սաբո, Հունգարիա՝ 1:0, Կարապետ Չալյան-Յան Ռոտեր, Գերմանիա՝ 8:0: Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: