Մոսկվայում կրակել են բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովայի ավտոմեքենայի վրա: Նրա սպիտակ Lexus-ի ուղևորի նստատեղի ապակու վրա մնացել են գնդակների հետքերը՝ գրում է dni.ru-ն:
Վոլոչկովայի մեքենայի վրա կրակել են Լիզանովո շրջանում 5 օր առաջ, սակայն այդ մասին լրագրողները միայն հիմա են իմանում, քանի որ Անաստասիան ոստիկանների խնդրանքով թաքցրել է տեղի ունեցածը:
Ինչպես հայտնում է Super պարբերականը, դեպքի նախօրեին Վոլոչկովան մեքենան կայանել է տան մոտ, իսկ հաջորդ օրը հարևանները նրան հայտնել են, որ ավտոմեքենայի վրա առկա են կրակոցի հետքեր:
Բալետի պարուհին միանգամից ոստիկաններ է կանչել: «Ինձ համար դա սարսափելի սթրես է: Ես հասկանում եմ, որ ինձ կարող էին սպանել: Դա տեղի է ունեցել Բարեկենդանի սուրբ օրերին: Նման սարսափ ես ապրել եմ մեկուկես տարի առաջ, երբ ինձ թալանել էին»,- ասել է նա:
Իրավապահ մարմիններում աղբյուրը կարծիք է հայտնել, որ մեքենայի վրա հետքերը կարող էին առաջանալ տրավմատիկ զենքի կիրառումից կամ բզի նմանվող գործիքի օգտագործումից: