Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը այցելել է սահմանամերձ գոտում գտնվող զորամասերից մեկը, որտեղ նիստ է անցկացրել Ադրբեջանի նախարարութան ղեկավարության ու հրամանատարական անձնակազմի հետ: Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում կատարելով պաշտպանության նախարարության կայքին:
Զորամասերի ու միավորումների հրամանատարների, շտաբների ղեկավարությամբ հրավիրված նիստում քննարկվել են Ադրբեջանի մարտական պատրաստվածության հարցեր, պաշտպանողական համակարգերի վիճակը, դրա համակողմանի ապահովումն ու մի շարք այլ ծառայողական հարցեր: