Ռուս մասնագետ Ֆյոդոր Շչերբաչենկոն ստանձնել է Երևանի «Ուլիս»-ի գլխավոր մարզչի պաշտոնը: Փետրվարի 28-ին ակումբը պայմանագիր է ստորագրել Շչերբաչենկոյի հետ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ այն երկարաձգելու հնարավորությամբ: Այդ մասին հյատնում է երևանյան թիմի մամուլի քարտուղարությունը:
Ֆյոդոր Շչերբաչենկոն մարզչական կարիերան սկսել է 2000 թվականին: Նա աշխատել է այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Կրասնոդարի «Կուբան»-ը, «Տոմ»-ը, «Մոսկվա»-ն, «Կրասնոդար-2000»-ը, «Բալթիկա»-ն:
2009 թվականից Շչերբաչենկոն գլխավորել է «Մորդովիա» թիմը: Նրա օրոք «Մորդովիա»-ն նվաճել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ուղեգիր: 2013 թվականին մասնագետը գլխավորել է Վոլգոգրադի «Ռոտոր»-ը:
Անթալիայում «Ուլիս»-ի անցկացրած ուսումնամարզական հավաքի ընթացքում 52 ամյա մասնագետը ղեկավարում էր մեր թիմի մարզումային գործընթացը և հիմա էլ ակումբի ղեկավարության հետ համաձայնության գալով Ֆյոդոր Շչերբարչենկոն ստանձնեց գլխավոր մարզչի պարտականությունները: