Tuesday, 23 04 2024
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն

Ինչու Ծառուկյանի վարձկանները չդատապարտեցին նրա փախուստը ընդդիմադիր դաշտից

«Ազատամարտիկների դաշինք» կազմակերպության անդամները հաստատում են, որ կազմակերպությունը մասնակցելու է մարտի 1-ին ՀԱԿ-ի ու ՀԺԿ-ի կողմից հրավիրված հանրահավաքին:

Կազմակերպության անդամներն այնքան էլ լուրջ սպասելիքներ չունեն հանրահավաքից: Մտածում են, որ այն չի կարող ինչ-որ գործողությունների սկիզբ դառնալ, բայց մյուս կողմից էլ ճիշտ չեն համարում հանրահավաքը բոյկոտելը: «Գնանք տեսնենք, թե Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ է ասելու, դրանից հետո կորոշենք»,- ասում են կազմակերպության անդամները:

«Ազատամարտիկների դաշինքում» լուրջ դժգոհություններ են հասունացել, և այդ դժգոհությունն ուղղված է կազմակերպության ղեկավարության դեմ: Ֆորմալ առումով այս կազմակերպությունը միանձնյա ղեկավար չունի, ունի ղեկավար խորհուրդ, որին անդամակցում են 7 հրամանատարներ: Բայց իրականում կազմակերպության ղեկավարը գեներալ-լեյտենանտ, ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանն է: Հենց նա է ժամանակին եղել ԲՀԿ-ՀԱԿ համագործակցության ջատագովներից մեկը, ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի կապավորը: Մելքոնյանն է, որ ազատամարտիկներին մեկ տարի շարունակ հորդորել է սպասել, որ հեսա-հեսա Գագիկ Ծառուկյանը իշխանափոխություն է անելու, և իրենք պետք է պատրաստվեն այն օրվան, որ Ծառուկյանը հանդես գա իշխանափոխության կոչով, իրենք էլ գնան կանգնեն կողքը և օգնեն Ծառուկյանին իշխանափոխության գործը գլուխ բերելու հարցում:

Հիմա բոլորը հասկանում են, որ մեկ տարի շարունակ իրենք խաբված են եղել: Խաբվել են ոչ այնքան Ծառուկյանի, որքան իրենց ղեկավարների կողմից, քանի որ իրենք էլ են մտածել, որ Ծառուկյանը հեղափոխություն անող չի, որ Հայաստանում քաղաքական-սահմանադրական պայքարի միջոցով հնարավոր չի իշխանափոխություն անել, իսկ Ծառուկյանն էլ հեղափոխական ճանապարհով գնացող չէ: Բայց իրենց ասել են` դուք չգիտեք, սպասեք տեսեք` մենք հիմա ինչ ենք անում:

Հիմա, եթե ԲՀԿ ղեկավարը դուրս է եկել քաղաքականությունից, «Ազատամարտիկների դաշինք» կազմակերպության ղեկավարները չեն ուզում նույնիսկ նրան հրապարակայնորեն մեղադրել շարժումը տապալելու, այդքան մարդու հույս տալու և հուսախաբ անելու մեջ: Կազմակերպության շարքային անդամները համոզված են, որ դրա պատճառն այն է, որ կազմակերպության ղեկավարներից որոշները ֆինանսական խնդիրներ են լուծել շարժման հաշվին, Ծառուկյանից գումարներ են ստացել, ու եթե հիմա փորձեն Ծառուկյանին ինչ-որ մեղադրանքներ ներկայացնել, Ծառուկյանը կարող է շատ հեշտությամբ բացահայտել այդ մարդկանց իրական դեմքը, կարող է հրապարակել, թե ամենամսյա ինչպիսի վճարումներ է կատարել կազմակերպությանը, և դրանից պարզ կդառնա, թե այդ գումարներից որ մասն է ծախսվել կազմակերպության նպատակների իրականացման, կազմակերպչական ծախսերի վրա և որ մասն է յուրացվել կազմակերպության ղեկավարների կողմից:

Այս պնդումը նույն չափով վերաբերում է նաև Ծառուկյանի դաշնակից մյուս կուսակցություններին, որոնցից և ոչ մեկը չդատապարտեց Ծառուկյանի դրսևորած քաղաքական վարքագիծը, քանի որ նրանք իրականում ոչ թե դաշնակիցներ են եղել, այլ` վճարովի վարձկաններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում