Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը իջեցրել է «Սբերբանկի», ՎԷԲ-ու ՎՏԲ-ի «դուստր» ընկերությունների վարկանիշները: Այս մասին ասվում է ընկերության էջում հրապարակված մամլո հաղորդագրության մեջ:
Վարկանիշների նվազեցումը վերաբերել է ՎՏԲ-ի գերմանական, ավստրիական, հայկական ու ադրբեջանական ստորաբաժանումներին: Բացի այդ՝ վարկանիշի նվազման տակ է հայտնվել նաև «Մոսկվայի բանկը»:
Moody’s-ը նվազեցրել է նաև Ղազախստանում ու Թուրքիայում «Սբերբանկի» դուստր ընկերությունների վարկանիշային ցուցանիշները որոշ պարամետրերով, ինչպես նաև «Վնեշէկոնոմբանկի» դուստր կառույցի ցուցանիշները:
Moody’s-ը նվազեցրել է նաև Ռուսաստանի ավանդային վարկանիշը Baa3 մակարդակի՝ Ba1 բացասական կանխատեսմամբ: