Tuesday, 23 04 2024
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել

Քոչարյանի օրոք շատ ավելի կոշտ միջոցներ էին կիրառվում ընդդիմության դեմ. Հովհաննես Մարգարյան

Ռոբերտ Քոչարյանի ժամանակ շատ ավելի կոշտ միջոցներ էին կիրառվում ընդդիմադիրների նկատմամբ, և նա շատ ավելի անհանդուրժող էր, քան Սերժ Սարգսյանը. այս մասին մեզ հետ զրույցում նշեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։

Հարցին, թե հիմա, երբ ՕԵԿ-ն ավելի ընդդիմադիր դիրքերից է հանդես գալիս, կոշտ գնահատական է տալիս այս կամ այն նախագծին, մտավախություն չունե՞ն, որ երբ ռեալ վտանգ ներկայացնի, նույն ճակատագրին կարժանանա, ինչ ԲՀԿ-ն, Հովհաննես Մարգարյանը պատասխանեց. «Մենք միշտ էլ կոշտ ենք արտահայտվել այն հակասահմանադրական ու հակաժողովրդական օրենքների մասին, որոնք դժվարեցնում են ժողովրդի կյանքը։ Միշտ դեմ ենք եղել հարկային բեռի ավելացմանը, այն օրենքներին, որոնցով փորձել են մենաշնորհել տնտեսական դաշտը, այդ թվում՝ այն օրենքներին, որոնք չեն երաշխավորել տնտեսական հավասար մրցակցություն»։

Նրա խոսքերով՝ 2003-2006 թվականներին, երբ ՕԵԿ-ը դեռ իշխող կոալիցիայում էր, դեմ է հանդես եկել շատ օրենքների։ «Շուրջ 4 տարի օրակարգում լինելով՝ չընդունվեց օպերատիվ հետախուզության մասին հակասահմանադրական օրենքը, ըստ որի՝ առանց դատարանի որոշման կարելի է գաղտնալսում իրականացնել։ Այդ օրենքը ընդունվեց միայն 2007-ին։ Այսինքն՝ ՕԵԿ-ի կողմից եղել է պայքար։ Բացօթյա առևտուրն արգելող օրենքը ևս ընդունվեց 2007-ին, երբ ՕԵԿ-ն արդեն ընդդիմություն էր։

Երբ մենք 2006-ին դուրս եկանք կոալիցիայից, մեր նկատմամբ հիշո՞ւմ եք՝ ինչ եղավ։ Իհարկե կլինեն հետապնդումներ, ճնշումներ։ Իհարկե եղել են ճնշումներ, բայց երբ համադրում ես, տեսնում ես, որ այն ժամանակ միջոցները շատ ավելի կոշտ էին, ավելի անհանդուրժող էին իշխանությունները։ Թեկուզ նախկին ու ներկա նախագահներին համեմատեք։ Մենք մեր կաշվի վրա ենք զգացել։ Ես հիշում եմ, թե մեզ հետ ինչ կատարվեց, երբ Բուզանդի բնակիչների հարցով դիմեցինք ՍԴ։

Ռոբերտ Քոչարյանի ժամանակ շատ ավելի կոշտ միջոցներ էին կիրառվում, և նա շատ ավելի անհանդուրժող էր, քան Սերժ Սարգսյանը»,- ընդգծեց նա։

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում