Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ազատամարտիկին ծեծելով սպանած Ջունգլը ՔԿՀ-ում կոտրել է ոտքերը

Անցած տարի Նոր Նորք-ի 7-րդ զանգվածում ծեծելով ազատամարտիկ Վարդան Թումանյանին սպանած Ջունգլ մականունով Գևորգ Սարգսյանը քրեակատարողական հիմնարկում կոտրել է իր երկու ոտքը և հիմա գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում: Այս մասին «Առաջին լրատվական»-ին փոխանցեց ազատամարտիկի քույրը՝ Մարիետա Թումանյանը: Նա ասաց, որ այդ տեղեկությունն իրեն փոխանցել են քրեակատարողական հիմարկից:

Տիկին Մարիետան վստահ է, որ Ջունգլը դա միտումնավոր է արել, որպեսզի փոխի գործի ընթացքը: «Այդ կենդանին միտումնավոր է կոտրել ոտքերը, որպեսզի փոխի գործի ընթացքը, գործն այլ ուղղությամբ տանի: Սրանից հետո ինքը դրանով ցույց կտա, որ իր այդ «ինվալիդ» կարգավիճակով չի կարող լիարժեք մասնակցել քննությանը: Իր այդ կարգավիճակն էլ կդիտվի մեղմացուցիչ հանգամանք, ու նրան ազատ կարձակեն, պատիժը պայմանական կտան»,- կարծիք հայտնեց տիկին Մարիետան՝ հավելելով, որ Ջունգլի այդ արարքում ոչ մի զարմանալի բան չկա, քանի որ եթե նա ընդունակ է օրը ցերեկով բնակելի շենքի բակում իր հոր և եղբոր հետ ծեծելով մարդ սպանել, ապա կարող է և բանտում չփտելու համար կոտրել ոտքերն ու մեղմացնել պատիժը:

Ազատամարտիկի քույրը, սակայն, շատ վրդոված էր և ավելացրեց. «Եթե այդ Ջունգլ կոչված կենդանին չկրի իր պատիժը սահմանված ձևով և ժամանակից շուտ դուրս գա բանտից, ես իմ ձեռքերով կսպանեմ նրան: Դա թող բոլորը իմանան»:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել անցած տարի: Վեճը ծագել էր Վարդան Թումանյանի և Ջունգլի հոր՝ Բաբկեն Սարգսյանի միջև նարդու սեղանի շուրջ: Ապա վեճն ավելի էր թեժացել, միմյանց քաշքշել էին, ու Բաբկենը դիմել էր որդու օգնությանը, ով «Էլլա» գիշերային ակումբի անվտանգության աշխատակիցներից էր: Նա հոր և երկու եղբայրների հետ Վարդանին ծեծել էին հենց շենքի բակում, կնոջ և աղջկա աչքի առաջ: Այն աստիճան էին ծեծել, որ հիվանդանոցում մահացել էր: Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում միայն Ջունգլն ու նրա ազգական Սարգիս Ղուկասյանն են կալանավորված: Ծեծին մասնակից երրորդ անձը՝ Վիկտորը, մինչ օրս փախուստի մեջ է, որի նկատմամբ հետախուզում հայտարարված է, իսկ Ջունգլի հայրը՝ Բաբկեն Սարգսյանը, ազատության մեջ է՝ ստորագրությամբ չբացակայելու պայմանով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում