Thursday, 25 04 2024
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել

Ներքաղաքական ստի դետեկտորը

Հայաստանի ոչ իշխանական բևեռը փլուզվեց խաղաքարտե տնակի նման, ինչը և սպասելի էր, քանի որ այդ բևեռում առանցքը ԲՀԿ-ն էր, և լուծելով ԲՀԿ-ի հարցերը՝ իշխանություններն ըստ էության փլուզեցին բևեռը՝ ի ցույց դնելով այն, որ հասարակությանը 2-3 տարի շարունակ տրվել են սխալ կողմնորոշումներ, սխալ ազդակներ: Եթե իրերը կոչենք իրենց անունով, 2-3 տարի շարունակ հասարակությանը պարզապես խաբել են՝ ներկայացնելով մի իրավիճակ, թե իբր տեղի է ունենում հասարակական ռեսուրսների հզոր մոբիլիզացիա:

Հիշո՞ւմ եք, թե ինչպիսի բնորոշումներ էին հնչում՝ աննախադեպ հզոր մոբիլիզացիա, պատմության ընթացքում աննախադեպ մոբիլիզացիա, որոշ գործիչներ հայտարարում էին, որ նման համախմբում երբեք չի եղել քաղաքական դաշտում և այլն, և այլն:

Հնչեղ հայտարարությունները, հուժկու հեռանկարների նկարագրությունները այս ընթացքում անպակաս էին հասարակությունից, և այս ամենի արդյունքը ընդամենը այն եղավ, որ հասարակության համար արժեզրկվեցին հերթական արտահայտումներն ու բնորոշումները:

Իսկ այն, որ խոսքը ոչ թե սխալվելու, այլ ըստ էության հենց ստելու մասին է՝ ըստ էության երկար ապացուցման կարիք չունի, քանզի չէր կարող, այսպես ասած, համընդհանուր հասարակական մոբիլիզացիայի, ամենա-ամենաընդդիմադիր, ամենա-ամենահուժկու շարժման առանցքում լինել մի ուժ, որը ինքը իր ուժը ստացել և ստանում էր իշխանական համակարգից, այսինքն, ասել է թե՝ Հայաստանի այն վիճակից, որի դեմ էլ պայքարի մասին հայտարարում էին:

Բնականաբար, որևէ քաղաքական գործիչ, որևէ ուժ ներողություն չի խնդրելու հասարակությունից երկու-երեք տարի շարունակ նմանօրինակ մանիպուլյացիաների, գիտակցված խաբեության համար: Ի վերջո այդ ուժերը հասարակությանն էլ ավելի վատ «նվերներ» են մատուցել անկախ պետականության տարբեր փուլերում և այդ էլ ավելի վատի համար նույնիսկ համարձակություն, խիզախություն և ազնվություն չեն ունեցել ներողություն խնդրելու:

Այն, ինչ այդ ուժերն արեցին հասարակության հետ վերջին երկու-երեք տարիների ընթացքում, նրանց համար սովորական, այսպես կոչված՝ քաղաքական առօրյա է, որը առանց հանրային մանիպուլյացիաների և խաբեությունների նրանք չեն պատկերացրել ու չեն պատկերացնում:

Այստեղ ավելի կարևոր են հանրային պատկերացումները՝ ինչպես է հասարակությունը տանում այս ամենը, ինչ որ տեղի ունեցավ վերջին օրերի ընթացքում: Որովհետև ուզենք, թե չուզենք՝ պետք է խոստովանենք, որ հասարակության մի ստվար զանգված ենթարկվել էր խաբեության, իհարկե իր ծանրագույն վիճակից ելնելով՝ մարդիկ ամեն ինչի մեջ փորձում են հույս տեսնել, որ կարող է ինչ-որ բան փոխվել, որ ինչ-որ մեկը գոնե այս անգամ կարող է չխաբել:

Եղավ նորից հուսախաբություն, սակայն այսօր շատ կարևոր է հենց այն, թե մարդիկ ինչ պատկերացումներ ունեցան այս ամենից հետո, հերթական հոսախաբությունից և հիասթափությունից հետո, ինչ դասեր քաղեցին, ինչ սովորեցին, ինչպես են վերաբերվելու հաջորդ բոլոր այն գործիչների հետ, որոնք ընդդիմադիր լիդերության հայտեր կներկայացնեն, որոնք հասարակությանը կոչ կանեն գնալ իրենց հետ կամ հետևից, որոնք կկատարեն հասարակական-քաղաքական փարոսի ֆունկցիա:

Հասարակությունը ներկայիս իրավիճակից դասեր սերտել է, Հայաստանի քաղաքացիների քաղաքական գիտակցության, իրավական գիտակցության, հասարակական-քաղաքական հասունության աստիճանը բարձրացե՞լ է այս ամենից հետո, վերջին օրերի այս վառ և դինամիկ զարգացումներից, շոկային թերապիայից հետո, թե՞ ոչ:

Այսօր սա ամենակարևոր հարցերից մեկն է, որն, իհարկե, պետք է ենթարկվի գիտական սոցիոլոգիական ուսումնասիրության, եթե Հայաստանում սոցիոլոգիան, որպես ինստիտուտ, գոյություն ունի և կարող է կատարել հասարակության համար հանրօգուտ աշխատանք:

Սրանից կախված է Հայաստանի հասարակության ապագան, սրանից է կախված նորից չխաբվելու հեռանկարից ապահովագրումը, սրանից է կախված լիովին նոր որակի քաղաքական ուժերի պահանջարկի ձևավորումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում