Հարյուրավոր արգենտինացի փրկարարներ են նետվել մարելու հսկայական անտառային հրդեհը, որը սպառնում է ոչնչացնել Պատագոնիայի հայտնի ազգային պարկը՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հրդեհը արդեն ընդգրկել է մոտավորապես 450 քառակուսի կիլոմետր տարածք՝ 30 կմ երկարությամբ ու 15 կմ լայնությամբ:
Կրակն ուղղվում է Լոս Ալերսեսի ազգային պարկի ուղղությամբ:
Հրդեհն սկսվել է ավելի քան 1 շաբաթ առաջ՝ ենթադրաբար կայծակի հարվածի հետևանքով: