«Կաստիլիա»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է, որ մադրիդյան ակումբը ձեռք բերի Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Պոլ Պոգբայի իրավունքները: Այդ մասին հայտնում է AS-ը:
Զիդանն իր հայրենակցի տաղանդի վաղեմի երկրպագուն է: Նա ցանկանում է, որ առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «արքայական ակումբ»-ը կենտրոնացնի ուժերը Պոգբայի տրանսֆերի ձեռքբերման ուղղությամբ:
Ավելի վաղ խոսելով Պոգբայի մասին, Զիդանը նշել է, որ լավագույն բոլոր ֆուտբոլիստները վաղ թե ուշ «Ռեալ» են տեղափոխվում: Պոգբայի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու ՊՍԺ-ն: