Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է Ռուսաստանի Դաշնության նախկին փոխվարչապետ, հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ, Բորիս Նեմցովի սպանությունը:
Բորիս Նեմցով` իսկական հայրենասեր և իր գործի նվիրյալ: Մարդ, ով իր ամբողջ կյանքի ընթացքում պայքարեց Ռուսաստանի ժողովրդավարացման, ազատ և անվտանգ Ռուսաստան կառուցելու համար:Այս մասին գրված է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը ցավակցում է Բորիս Նեմցովի ընտանիքի անդամներին, մտերիմներին և ընկերներին: