ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը: Այս մասին Ուորլիքը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Միշտ ուրախ եմ Հայ դատի հետ զրուցել Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ: Եկեք շարունակենք քննարկումը ղարաբաղյան կարգավորման շուրջ»,- գրել է ամերիկացի համանախագահը: