Friday, 29 03 2024
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»

Վա՜յ Վարդան, վո՜ւյ Պետրոսյան

Դերասան Վարդան Պետրոսյանն իր «Վարք Հայաստանի» ներկայացումն արդեն հասցրել է 4-5 անգամ բեմականացնել Հայաստանի տարբեր բուհերում` Վանաձորում, Երեւանում` Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, Գլաձորի համալսարանի, Ճարտարագիտական համալսարանի ուսանողների համար: Առաջիկայում հանդիպումներ կլինեն նաեւ ԵՊՀ, ՀՊՄՀ եւ այլ բուհերում: Ներկայացումը բացառապես նախատեսված է երիտասարդների համար: Դերասանի խոսքերով, սա թատերական ներկայացում չի կարելի համարել, այլ կարելի է համարել թատերականացված ներկայացում, թատերականացված հանդիպում ուսանողների հետ: Բացի այդ, բուհերի դասախոսական կազմը` դեկանները, ամբիոնի վարիչները, պրոռեկտորները եւ առավել եւս` ռեկտորները չպետք է ներկա գտնվեն ներկայացմանը: Նրա մեկնաբանությամբ, ստեղծագործական պրոցեսում շատ կարեւոր է, որ դասախոսը, որը քեզ փորձում է սովորեցնել, ասենք, նկարել, ժամանակ առ ժամանակ պետք է պարտադիր մենակ թողնի ուսանողին` շատ չկաշկանդելու համար, որ ուսանողը չկաշկանդվի նրա ներկայությունից: Ներկայացումները բացառապես անվճար են: «Ինչպես Աբովյանն է ասում, ես «Վերք Հայաստանին» գրելու համար փորձեցի դառնալ աշուղ, որ մարդկանց սրտի հետ կարողանամ խոսել, ես էլ փորձեցի դառնալ աշուղ, գնալ ինստիտուտները եւ խոսել ուսանողների սրտից»,- ասել է դերասանը:
Ներկայացման մեջ դերասանը զուգահեռներ է անցկացնում մեր այսօրվա կյանքի եւ Աբովյանի ժամանակների հետ` ցույց տալու մեր այսօրվա կյանքը, մեր կրթական համակարգը: Ներկայացումը բաղկացած է երկու մասից, առաջին մասում դերասանը խաղում է, երկրորդ մասում պատասխանում ուսանողների հարցերին, այն հարցերին, որոնց մասին ուսանողները շշուկով են խոսում, քննարկում, խնդիրներ, որոնց լուծումները չգտնելով` կարծես համակերպվել են: «Ես մտածում էի փոթորիկ առաջացնել նրանց մեջ, եւ այդ փոթորիկն առաջանում է», -ասել է դերասանը, նաեւ նկատել, որ միշտ առաջին հարցը ուսանողները դժվարությամբ են ձեւակերպում, բայց միշտ մի հարց է նրանց մեջ առաջանում. «Ի՞նչ անենք»:
Դերասանի վրա մեծ տպավորություն են թողել կոնսերվատորիայի ուսանողները, որոնք շատ հարցեր են ունեցել, հիմա նորից են ուզում դերասանի հետ հանդիպել:
Հարցին` թատերական ինստիտուտում խաղալու է, Վարդան Պետրասյանը պատասխանեց, որ ոչ, քանի որ ինքն ու թատերական ինստիտուտի ուսանողները չեն կարողանում ապահովել այն ինտիմությունը, որտեղ պետք է ծնվեն հարցերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում