ԱՄՆ կոնգրեսը հաստատել է մեկ շաբաթով ԱՄՆ ազգային անվտանգության նախարարության ֆինանսավորումը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այդպիսով, գերատեսչության աշխատանքի դադարեցումից առայժմ հաջողվել է խուսափել:
Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատը մերժել է նախարարության 3 շաբաթվա ֆինանսավորման մասին օրինագիծը:
Նորից տարաձայնություններ է առաջացրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի իմիգրացիոն բարեփոխումը, որի իրագործման համար միջոցներ են նախատեսված գերատեսչության բյուջեում:
«Ամբողջ աշխարհում ահաբեկչական հարձակումներ են տեղի ունենում, իսկ մենք խոսում ենք ազգային անվտանգության նախարարության փակվելու մասին: Մենք կարծես ապրում ենք խելագար մարդկանց աշխարհում»,- ավելի վաղ Twitter-ում գրել է հանրապետական Փիթեր Քինգը: