Ճապոնացի դիզայներ Օկի Սատոն ապացուցել է, որ շոկոլադի համը կախված է ոչ միայն դրա բաղադրամասերից, այլև ձևից: Այս մասին գրում է Kedem.ru-ն:
Որպես ապացույց՝ նա ստեղծել է 9 շոկոլադներ, որոնք բոլորը պատրաստված են նույն շոկոլադից, սակայն դրանցից յուրաքանչյուրն ունի առանձնահատուկ համ: Համային ռեցեպտորների տարբեր փոխազդեցության պատճառով յուրաքանչյուր շոկոլադի համը ընկալվում է միանգամայն այլ կերպ:
Վերոնշյալ շոկոլադները արտադրվել են սահմանափակ խմբաքանակով և դրանց զանգվածային արտադրության մասին չի հաղորդվում։