Friday, 29 03 2024
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
11:00
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները

Վաղը գարունն է…

Վաղը գարուն է: Արդեն յոթը տարի է` Հայաստանում գարնան գալուստը հարաբերական և հակասական զգացումներ է առաջացնում: 2008 թվականից ի վեր գարունը Հայաստանում առաջին օրով իսկ ասոցացվում է Մարտի 1-ի ողբերգության հետ, զոհերի հետ, Երևանում հեղված արյան հետ: Վաղը Մարտի 1-ի ողբերգության 7-րդ տարելիցն է, և հանրությունը կհարգի տասը անմեղ զոհերի հիշատակը: Նրանք դարձան միևնույն ողբերգության զոհը, սակայն վստահ ենք, որ նրանց ոչ թե ողբերգական ճակատագիրն է միավորում, այլ միավորում էր մևնույն երազանքը՝ ապրել ազատ, բարեկեցիկ, անվտանգ, արդար, իրավական պետությունում, այդ պետությունում դաստիարակել ու մեծացնել իրենց զավակներին, կառուցել նրանց ապագան, նաև դրանով էլ ավելի ամրացնել պետության ապագան: Ցավոք, տասը մարդու երազանք ու հույսեր մնացին անկատար: Շարունակում են մնալ անկատար:

Տասը մարդ գարուն էր երազում բառի բուն և պատկերավոր իմաստով, և այդ երազանքը մենք պարտք ենք նրանց: Ինչպես պարտք ենք բոլոր այն հերոսներին, որոնք իրենց կյանքը զոհեցին Հայաստանի անկախությունը կերտող ղարաբաղյան պատերազմում: Ասելով Հայաստան` մենք նկատի ունենք նաև Ղարաբաղը, որովհետև այս հարթակում մենք չունենք դիվանագիտական մանևրների կարիք: Եվ ուրեմն վաղը գարունն է, որը մենք պարտք ենք, նաև պարտք ենք ինքներս մեզ, մեր զավակներին, մեր ծնողներին: Այս պարտքը պահանջում է աշխատանք, պահանջում է համբերություն, միևնույն ժամանակ հանդուրժողություն, սկզբունքայնություն, ազնվություն, անկեղծություն, քաղաքացիություն: Գարունը նաև այս հասկացություններն ու արժեքներն են, որոնց ուղղությամբ մենք պետք է աշխատենք:

Անցնող յոթ տարիներն այդ իմաստով կարելի է համարել կորուսյալ տարիներ, որովհետև դաշտը մնացել էր նրանց, որոնք ամեն ինչ արեցին այս արժեքները քաղաքական և կուսակցական շահերից ելնելով ոտնահարելու համար: Այսօր այդ ուժերը հայտնվել են իրենց իսկ փորած փոսի առաջ: Մենք պետք է դուրս բերենք պետությունը և հասարակությանը նաև այդ փոսից, գարունը դուրս բերենք նաև այդ փոսից: Մենքը Հայաստանի քաղաքացիներն են, բոլոր նրանք, ովքեր համարում են, որ Հայաստանն իրենց պետությունն է, որ իրենք են Հայաստանի տերը, Հայաստանի իշխանությունը, որտեղ էլ որ այդ քաղաքացիները լինեն՝ ինչ հասարակական կազմակերպությունում, ինչ քաղաքական կուսակցությունում կամ ճամբարում կամ ինչպիսի աշխատավայրում` անկախ մասնագիտությունից, կոչումից, սոցիալական աստիճանից: Հետմարտիմեկյան 7-րդ գարունը բացվելու է մեր բոլորի համար այդ հրամայականով:

Հայաստանը կանգնած է ներքին ու արտաքին քաղաքական լուրջ փոփոխությունների առաջ: Այդ փոփոխությունների մի հսկա մասը տեղի է ունենում անկախ մեր կամքից: Սակայն դա խնդիր չէ, եթե մենք կարողանանք մեզանից կախված մասի առումով լինել ադեկվատ և գործել օպերատիվորեն ու արդյունավետ: Այդ դեպքում մեր կամքից անկախ տեղի ունեցող փոփոխությունները մեզ համար կլինեն բարեբեր: Հակառակ դեպքում, անկախ ամեն ինչից, մեզ համար վտանգներն են խորանալու: Եվ այս ամենի մեջ, բնականաբար, իր առանձնահատուկ տեղն ունի Մարտի 1-ի բացահայտման խնդիրը: Հասարակական ընկալումների մակարդակում այն բացահայտված է վաղուց, սակայն շատ կարևոր են իրավա-քաղաքական հստակեցումները, քանի որ այդ ամենը անմիջականորեն վերաբերում է Հայաստանի ինքնիշխանությանը և հասարակության գործոն լինելուն: Բայց մյուս կողմից էլ նման բացահայտումները կարող են լինել այն դեպքում, երբ հասարակությունը գործոն լինի:

Մինչդեռ Մարտի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում հասարակության գործոն լինելու իրողությունը ոչ միայն չի աճել, այլ հետևողականորեն նվազել է, և մենք 7-րդ տարելիցը այս իմաստով դիմավորում ենք նաև բավական անմխիթար մի իրավիճակում: Սակայն հանձնվելն ու հուսահատվելը կլինի ամենամեծ սխալը, որ կարող է գործել հասարակությունը, որ կարող է թույլ տալ յուրաքանչյուր քաղաքացի: Եվ ուրեմն` աննախադեպ ողբերգության հերթական տարելիցն ու հերթական գարնանամուտը մեզ համար պետք է դառնա նախկին սխալները հասկանալու, վերլուծելու, դաս քաղելու և նոր ու առավել ճշգրիտ քայլեր մշակելու աշխատանքի սկիզբ` հանուն մեր բոլորի գարնան:

Վաղը գարունն է:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում