Վաշինգտոնը դատապարտել է ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը:
«ԱՄՆ-ը դատապարտում է Բորիս Նեմցովի դաժան սպանությունը: Ռուսաստանի ղեկավարությանը կոչ ենք անում անցկացնել արագ ու թափանցիկ հետաքննություն և մեղավորներին պատասխանատվության ենթարկել»,- ասվում է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի թվիթերյան էջում:
Հիշեցնենք, որ Բորիս Նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ի երեկոյան` Մոսկվայի կենտրոնում: Նրա ուղղությամբ նախնական տվյալներով արձակվել է 6-7 կրակոց, որից 4-ը դիպուկ է եղել: Կրակոցները եղել են թիկունքից:
Ստացած մարմնական վնասվածքներից Նեմցովը տեղում մահացել է: