ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությունն «ունի պատվիրված լինելու բոլոր նախանշանները»: Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը` մեջբերելով Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը:
«Պուտինը նշել է, որ այս դաժան սպանությունն ունի պատվիրված լինելու բոլոր նախանշանները ու բացառապես սադրիչ բնույթ ունի»,- հայտարարեպ է Պուտինի մամլո քարտուղարը:
Պուտինն ավելի վաղ ՌԴ Ներքին գործերի նախարարությանը, Անվտանգության դաշնային ծառայությանը և Քննչական կոմիտեին հանձնարարել է զբաղվել Բորիս Նեմցովի սպանության հետաքննության գործով:
Հիշեցնենք, որ Բորիս Նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ի երեկոյան` Մոսկվայի կենտրոնում: Նրա ուղղությամբ նախնական տվյալներով արձակվել է 6-7 կրակոց, որից 4-ը դիպուկ է եղել: Ստացած մարմնական վնասվածքներից Նեմցովը տեղում մահացել է: