Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը սպանվել է Մոսկվայի կենտրոնում: Անհայտ անձը սպիտակ ավտոմեքենայից թիկունքից 4 անգամ կրակել է Նեմցովի ուղղությամբ: Ստացած հրազենային վնասվածքներից վերջինս տեղում մահացել է:
Դեպքի վայր է ժամանել Մոսկվայի Ներքին գործերի վարչության պետ Անատոլի Յակունինը: Կատարվածի մասին զեկուցվել է Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին: