Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը և «Գազպրոմը» համաձայնության են հանգել` այդ երկիր մատակարարվող ռուսական գազի գինը զեղչելու շուրջ: Զեղչը կկազմի 10.25 տոկոս: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդիզին:
«Մենք ռուսական գազի 10.25 տոկոս զեղչ ենք ստացել»,- ասել է Յլըլդիզն` Անկարայում մամլո ասուլիսի ժամանակ: