ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) եկամտի գլխավոր աղբյուրներից մեկը բանկերից գողացված փողերն են եղել, որոնք գտնվել են արմատականների զավթած քաղաքներում: Այս մասին հաղորդում է TASS-ը:
«Երբ ԴԱԻՇ-ի գրոհայիններն Իրաքում նոր տարածքներ են զավթել, նրանք կողոպտել են բանկերը և զգալի գումարներ ստացել: Այժմ ահաբեկիչների գործողությունների ոլորտը չի ընդլայնվում, այդ պատճառով էլ նրանց ֆինանսական դրությունը վատթարանում է»,- հայտարարել է Պենտագոնի մամլո քարտուղար Ջոն Քիրբին:
Նրա խոսքերով` ԴԱԻՇ-ը կորցրել է եկամտի ոչ բոլոր աղբյուրները: «Գումարային ռեսուրսներ նրանք դեռևս ունեն, նրանք նվիրատվություններ են ստանում, ինչպես նաև սև շուկայում նավթ են վաճառում»,- հայտարարել է Քիրբին: