Երկրագնդի 12-35 տարեկան մեկ միլիարդ բնակիչներ կարող են բարձր երաժշտություն լսելու պատճառով կորցնել լսողությունը, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով ԱՀԿ-ի տվյալներին:
Եկամուտների միջին և բարձր մակարդակով երկրների երիտասարդ բնակիչների գրեթե կեսը ականջակալներով բարձր երաժշտություն լսելու պատճառով կարող է զրկվել լսողությունից:
Դրանից բացի, փոքր սերնդի ներկայացուցիչների 40%-ը լսողությունը փչացնում է համերգներում և գիշերային ակումբներում: