Դժվար է զսպել ինքնդ քեզ և չցուցադրել անթերի կազմվածքդ, եթե իրականում ցուցադրելու բան կա: Դա հատկապես վերաբերում է հայտնի մոդելներին և աստղային լուսանկարիչների ֆավորիտներին, գրում է Viva.ua-ը:
Կառա Դելևինը նորաձևության բրենդների գովազդային արշավներին միշտ էլ շքեղ տեսք ունի: Զարմանալի չէ, որ ուշադրության սովոր մոդելն այլ արարողություններին նույնպես ցանկանում է ստվերում չմնալ:
Հենց այդ պատճառով էլ Կառա Դելևինը Elle Style Awards-ի արարողության կարմիր գորգին հայտնվելու համար բավականին բաց զգեստ է ընտրել: Այն ոչ միայն ընդգծել է մոդելի կազմվածքը, այլև բացել է կուրծքը: