Սիրիայի ներքին ընդդիմության պատվիրակությունն առաջին անգամ արտաքին ընդդիմության հետ համաձայնեցրել է երկրում քաղաքական ճգնաժամի կարգավորման սկզբունքները, հաղորդում է Ria Novosti-ն:
Ներքին ընդդիմության`ի դեմս Ազգային կոորդինացիոն կոմիտեի և արտաքին ընդդիմության` ի դեմս Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի միջև բանակցությունները տեղի են ունեցել փետրվարի 22-24-ը, Փարիզում:
Ներքին ընդդիմության ներկայացուցիչ Մունզեր Հադամն ընդգծել է, որ «ռեժիմը (Սիրիայի կառավարություն) լուծման, ինչպես նաև ճգնաժամի մի մասն է»: Նա հայտարարել է կառավարության հետ առանց նախապայմանների բանակցություններ վարելու անհրաժեշտության մասին: Նրա կարծիքով` «նրանք, ովքեր նախապայմաններ են դնում, լուծում չեն ցանկանում»: