Ջերեմի Սքոթն անկասկած մեր ժամանակների ամենայուրահատուկ դիզայներներից մեկն է: Նրա ցուցադրություններին անհամբերությամբ են սպասում, քանի որ յուրաքանչյուր հավաքածուի ներկայացում մի շքեղ շոու է խոստանում, գրում է Spletnik.ru-ն:
Այս անգամ, աշխատելով աշուն-ձմեռ հավաքածուի վրա, մոդելյերը ոգեշնչվել է Looney Tunes անիմացիոն սերիալից:
«Ես համոզված եմ, որ նորաձևությունը պետք է ուրախ, անմեղ, թեթև լինի, ինչպես մանկության ժամանակ»,- հայտարարել է Սքոթը: