Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատն ուրբաթ օրը բանաձև է ընդունել իսրայելապաղեստինյան հակամարտության լուծման նախադրյալների մասին: Փաստաթղթում առկա չէ Իտալիայի կողմից Պաղեստին Պետությունն անհապաղ ճանաչելու վերաբերյալ ձևակերպումը: Սակայն, այնտեղ աջակցություն է հայտնվում Իսրայելի և Պաղեստինի միջև բանակցություններին` «երկու պետությունների հիման վրա»: Այս մասին գրում է TASS-ը:
Բանաձևն ընդունվել է պալատում Իտալիայի արտգործնախարար Պաոլո Ջենտիլոնիի ելույթից հետո` երկրի միջազգային դրության մասին: Օրինագծի նախաձեռնողներն ընդգծել են, որ փաստաթուղթն ուղղված չէ ընդդեմ Իսրայելի: Այն միայն հակամարտող կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու փորձ է: