Ավստրալացի գիտնականները եգիպտացորենի նոր տեսակ են մշակել, որը դրական է ազդում տեսողական օրգանների վրա, գրում է news.online.ua-ն:
Ինչպես հաղորդել են ավստրալացի գիտնականները՝ եգիպտացորենի նոր տեսակը տեսողությունը պաշտպանում է տարիքային դեգեներացիայից:
Եգիպտացորենը զեաքսանտինի պիգմենտ է պարունակում, որը ինչպես պարզվում է, կանխարգելում է աչքի ներքին կառուցվածք երկնագույն լույսի ներթափանցումը: Դա նվազեցնում է թթվային վնասվածքները, որոնք դեգեներացիա են առաջացնում:
Ինչ վերաբերում է եգիպտացորենի նոր տեսակին, ապա այն յոթն անգամ ավել զեաքսանտին է պարունակում, քան սովորական եգիպտացորենը: Գիտնականները նշում են նաև, որ ինչքան հագեցած է եգիպտացորենի գույնը, այնքան այն օգտակար է:
Եգիպտացորենը հարուստ է նաև երկաթով, կալցիումով, մագնիումով, ֆոսֆորով, վիտամիններով և միկրոտարրերով: