Դերասան Դենիել Քրեյգը վնասվածք է ստացել Ջեյմս Բոնդի մասին 24-րդ ֆիլմի նկարահանումների ժամանակ: Դեպքը տեղի է ունեցել Aston Martin DB10 մեքենայի մեջ, հաղորդում է The Los Angeles Times-ը:
Դեպքը տեղի է ուոնեցել Հռոմում, որտեղ նկարահանումներին Քրեյգի Aston Martin-ից բացի մասնակցել է նաև ևս մեկ հայտնի մեքենա՝ Jaguar C-X75-ը: Առաջին մեքենայի վարորդ-կասկադյորը ամբողջ թափով ընկել է հնագույն քաղաքի տխրահռչակ փոսերից մեկի մեջ: Արդյունքում Քրեյգը գլխին ուժեղ հարված է ստացել և նրան բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել:
Ինչևէ, դերասանը շարունակել է գրաֆիկով նկարահանվել՝ այս անգամ մեկնելով Լոնդոն: