Իրանի իշխանությունները պատրաստ են ավելի փոքր հզորությամբ ռեակտորներ ստեղծել, քան հայտարարվել է նախկինում: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:
Ինչպես հայտարարել է Իրանի Ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին` 50-100 մեգավատտ հզորությամբ ռեակտորներն ավելի արդյունավետ և ավելի էժան կլինեն, քան 1600 մեգավատտանոցները:
Նշվում է, որ փոքր հզորությամբ ռեակտորների աշխատանքի համար ավելի քիչ վառելանյութ անհրաժեշտ կլինի: