Իրանում իշխանություններն արգելափակել են 2 լրատվական կայքեր երկրի նախկին նախագահ Մուհամեդ Խաթամիի վերաբերյալ հոդվածներ և լուսանկարներ հրապարակելու պատճառով: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Նշվում է, որ Baharnews և Jamaran կայքերն արգելափակվել են «ըմբոստության առաջնորդների»` Միր-Հոսեյն Մուսավիի և Մեհդի Կարոուբիի մասին տեղեկատվության պատճառով: Վերջիններս ղեկավարել են 2009-ի նախագահական ընտրություններից հետո բողոքի ակցիաները: Արգելափակման համար առիթ են դարձել նյութերն այն մասին, որ նախկին նախագահ Խաթամին կոչ է արել նրանց ազատ արձակել տնային կալանքից: