Գիտնականներն իրենց ուսումնասիրությունն անցկացրել են իրարից տարբեր ճանճերի 2 պոպուլյացիայի վրա: Ճանճերին բուծել են 13, 18, 23 և 29 ջերմաստիճանի պայմաններում: Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ ճանճերի ձևավորման համար իդեալական պայման է հանդիսանում 18 աստիճանը, երբ ճանճերի արտաքին տեսքն ամբողջովին նմանատիպ է եղել, ասվում է PLOS Genetics ամսագրում հրապարակված հոդվածում:
Ավելի սառը կամ ավելի տաք պայմաններում աճեցված ճանճերը զգալիորեն տարբեր արտաքին տեսք են ունեցել:
Գիտնականները պնդում են, թե այն երևույթի շնորհիվ, որը պատասխանատու է բնակության պայմաններից կախված կենդանի էակի ֆենոտիպի ձևավորման համար, կենդանիները ստանդարտ ֆենոտիպ են ձևավորում: Դրանք անփոփոխ են մնում մեկ պոպուլյացիայի շրջանակներում՝ անկախ շրջակա միջավայրի պայմանների տատանումներից: