Նարկոբարոն Սերվանդո Գոմես Մարտինեսը, որը հայտնի է Լա Տուտա անունով, փետրվարի 27-ին ձերբակալվել է Մեքսիկայում: Այս մասին El Universal թերթին հայտնել է Անվտանգության ազգային հանձնաժողովում:
Գոմեսը երկրում թմրանյութերի ամենախոշոր վաճառողն է: Մեքսիկայում նրան բռնելու համար գրեթե 2 միլիոն դոլար պարգևատրում էր նշանակված: ԱՄՆ-ում նարկոբարոնի «գլխի» համար 5 միլիոն դոլար պարգևատրում էր հայտարարվել: Գոմեսին հաջողվել է ձերբակալել Մորելիա քաղաքում:
Իրավապահ օրգաններում մասնավորեցրել են, որ Գոմեսին ձերբակալելու օպերացիայի ընթացքում իրավապահները ոչ մի անգամ չեն կրակել: Ներկա պահին պատրաստվում են նարկոբարոնին Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկո տեղափոխել:
Գոմեսը «Տամպլիերների ասպետներ» խմբավորման ղեկավարն է: 2014 թ. սեպտեմբերին ոստիկանությունը հայտնաբերել էր Լա Տուտայի եղբոր դին, որը նույնպես կարտելի առաջնորդներից մեկն էր: «Տամպլիերները» վերահսկում են դեպի ԱՄՆ մետամֆետամինների և մարիխուանայի մատակարարումները: