Աֆղանստանում ձնահյուսի հետևանքով ավելի քան 250 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը` վկայակոչելով տեղի իշխանություններին:
Փանջաշեր գավառի գավառապետ Աբդուլլահ Ռահման Կաբիրիի խոսքերով՝ Աֆղանստանի նախագահը մտադիր է այցելել ողբերգության վայր:
Նշենք, որ Աֆղանստանի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել՝ ի հիշատակ զոհվածների: