Saturday, 20 04 2024
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է

Քեռին կասկածել է քրոջ որդուն իր կնոջ հետ ինտիմ կապի մեջ. հրազենից ծանր վիրավորներ Աբովյանում

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Գևորգ Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Դավիթ Հարությունյանի նախագահությամբ:

Այս գործով կայացվել է ոչ թե դատավճիռ, այլ՝ որոշում՝ քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ:

Նախաքննական մարմինը 29-ամյա Գևորգին մեղադրանք էր առաջադրել նախ՝ սպանության փորձի, ապա՝դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

2013 թվականի մայիսի 31-ին Գևորգը կալանքի տակ է առնվել:

Ընդհանուր իրավասության դատարանում գործի դատական քննության ընթացքում՝ 2014 թվականի ապրիլի 2-ին դատարանը բավարարել է ամբաստանյալի շահերի պաշտպանի միջնորդությունը, փոխել է ամբաստանյալի խափանման միջոցը՝ նրան ազատելով կալանքից և ընտրելով այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ:

Ըստ դատական ակտի՝ Գևորգի քեռին՝ Խաչատուրը (անունը փոխված է), 2010 թվականի հունվարի 26-ին դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման:

Քեռի Խաչատուրի՝ կալանավայրում գտնված ժամանակ Գևորգը պարբերաբար նյութական աջակցություն է ցուցաբերել ու հոգացել է քեռու ընտանիքի համար, քեռակնոջը՝ Նառային (անունը փոխված է) պարբերաբար ուղեկցել է քրեակատարողական հիմնարկ՝ ամուսնուն տեսակցելու:

Քեռի Խաչատուրը քրոջորդու այս հոգատարությամբ չի ուրախացել, հակառակը, այդ հոգատարությունը կասկածելի է համարել, իսկ կալանավայրից ազատվելուց հետո Գևորգին մեղադրել է Նառայի հետ ինտիմ հարաբերություններ ունենալու համար:

Այս հարցի շուրջ Խաչատուրն ու Նառան շարունակ վիճել և ի վերջո փաստացի ամուսնալուծվել են:

2013 թվականի մայիսի 28-ին Խաչատուրը որդուն վերցրել է Նառայի մոտից ու տարել է իր ծնունդը նշելու, ապա տղային հետ է տարել մոր մոտ:

Նույն օրը Խաչատուրը, լինելով հարբած վիճակում, նորից է այցելել Նառային, ցույց է տվել իր բջջային հեռախոսն ու ասել է, թե քրոջորդի Գևորգն իրեն հաղորդագրություն է ուղարկել, որով հաստատել է, թե Նառայի հետ եղել է ինտիմ կապի մեջ:

Խաչատուրը Նառային առաջարկել է, որ ընտանիքը վերականգնեն, բայց մերժում ստանալով՝ վիճել է նրա հետ:

Միջամտել է Նառայի եղբայրը, Խաչատուրը հեռացել է:

Նառան զանգահարել է Գևորգին ու ասել է Խաչատուրի ցույց տված հաղորդագրության մասին: Գևորգը հերքել է քեռուն հաղորդագրություն ուղարկելու հանգամանքը: Նա կեսգիշերին եղբոր ու բարեկամի հետ գնացել է Նառայի մոր տուն ու անձամբ Նառայի ընտանիքին հավաստիացրել է, թե ինքը Խաչատուրին հաղորդագրություն չի ուղարկել:

Ենթադրելով, որ խմած Խաչատուրը կարող է նորից այցի գալ՝ Նառան ու նրա հարազատները որոշել են մեկնել Աբովյանում ապրող քրոջ տուն: Նրանք դուրս են եկել տանից: Գևորգը նստել է իր մեքենան:

Քեռի Խաչատուրն այդ պահին նորից հայտնվել է այնտեղ, վիճել է Գևորգի եղբոր հետ, ապա տեսել է Գևորգի մեքենան, աննկատ մոտեցել, բաց պատուհանից քարով հարվածել է Գևորգի պարանոցին ու փախել է:

Գևորգը հարվածից անակնկալի է եկել, իր մեքենայի բեռնախցիկից հանել է իրեն պատկանող որսորդական ողորկափող հրացանը և երկու կրակոց է արձակել:

Գևորգի կրակոցների հետևանքով արձակված մանրագնդակները դիպել են Նառայի եղբորը՝ վնասելով նրա աչքը ու պատճառելով ծանր վնասվածք, ինչպես նաև անչափահաս Ռ. Հ.-ին՝ պատճառելով թեթև վնասվածք:

Դատարանում Գևորգ Հ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել տուժողի առողջությանը դիտավորյալ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ծանր վնաս պատճառելու համար: Նա հայտնել է, թե կրակոցներ արձակել է, բայց որևէ մեկին վնասելու դիտավորություն չի ունեցել: Պարանոցին ուժեղ հարված է զգացել, ականջները փակվել են այդ հարվածից, աչքերի առաջը մթնել է:

Պաշտպանվելու համար է բեռնախցիկից հանել իր որսորդական հրացանը ու, իր կարծիքով՝ վերև պահած՝ կրակել է երկու անգամ:
Կրակոցներից հետո լսել է Նառայի մոր ձայնը՝ վախ, տղես:
Ինքն անմիջապես մոտեցել է վիրավորին, ներողություն է խնդրել, ասել է, որ նրան վնասելու մտադրությամբ չի կրակել:

Վիրավորին տեղափոխել են հիվանդանոց, ինքն էլ վիրավորի մոր հետ իր մեքենայով է գնացել հիվանդանոց: Այնտեղ իմացել է, որ կրակոցներից վիրավորվել՝ թեթև վնասվածք է ստացել նաև Նառայի քրոջ որդին:

Որսորդմիության անդամ Գևորգի հրացանը լիցքավորված էր թռչնի որսի համար նախատեսված հատուկ փամփուշտներով:
Կրակոցից տուժողի ձախ աչքն է վնասվել, ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ նրա առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ նկատի ունենալով աչքի ֆունկցիայի կորուստը:

Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալի հրացանը լիցքավորված է եղել փոքր կենդանիներ որսալու համար նախատեսված կոտորակներով, ինչը նվազեցնում է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով արարքի կատարումը որակելու հավանականությունը:

Մյուս կողմից՝ ամբաստանյալը տուժողների հետ գտնվել է բարեկամական հարաբերությունների մեջ, նրանց վնասելու շարժառիթ չկար, կրակոցներ արձակելու պահին նա չի նկատել տուժողներին:

Գործով ձեռք բերված ապացույցներով, ըստ դատարանի եզրակացության, չի հիմնավորվել Գևորգ Հ.-ի մեղքը տուժողի առողջությանը դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ծանր վնաս հասցնելու համար:
Ընդհանուր իրավասության դատարանը Գևորգ Հ.-ի արարքը վերաորակել է, նրա արարքը որակել է որպես տուժողի առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս հասցնել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 120 հոդվածի 1-ին մասով: Ապա քրեական գործի վարույթը կարճել է, Գևորգ Հ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է՝ նրա հետ տուժողի հաշտվելու հիմքով:

Այս որոշումը վերաքննիչ դատարանում բողոքարկում էր մեղադրանքի կողմը:

Մեղադրող դատախազը վերաքննիչ քրեական դատարանում ասաց, թե ընդհանուր իրավասության դատարանը «ենթադրական եզրակացություններ է արել, կատարել է ապացույցների կամայական գնահատում»:

Մեղադրողը, սակայն, վերաքննիչ դատարանում միջնորդեց Գևորգին մեղավոր ճանաչել ոչ թե այն հոդվածով, որով մեղադրանք էր առաջադրվել Գևորգ Հ.-ին՝ դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, այլ նույն հոդվածի ավելի թեթև՝1-ին մասով, և դատապարտել 4 տարի ազատազրկման:

Փաստորեն, վերաքննիչ դատարանում մեղադրողն անուղղակի կերպով հրաժարվեց Գևորգ Հ.-ին առաջադրված մեղադրանքից ու նոր մեղադրանք առաջադրեց նրան, ինչը հենց մեղադրողի բողոքը մերժելու հիմք համարեց ամբաստանյալի շահերի պաշտպանը՝ նշելով, որ մեղադրողը կարող էր մեղադրանքից հրաժարվել ու նոր մեղադրանք առաջադրել ամբաստանյալին ընդհանուր իրավասության դատարանում: Այդ բանը նա չի արել: Վերաքննիչ դատարանում, որպես վերաքննիչ բողոք՝ այլ մեղադրանք առաջադրելը, արդեն իսկ առաջադրված մեղադրանքի ծավալից դուրս գալը օրենքի պահանջներից չի բխում:

Ամբաստանյալ Գևորգն ու իր շահերի պաշտպանն առարկեցին մեղադրողի բերած բողոքի դեմ: Նրանք խնդրեցին մեղադրողի բողոքը մերժել, անփոփոխ թողնել ընդհանուր իրավասության դատարանի՝ իրենց կարծիքով՝ հիմնավոր և օրինական որոշումը:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց մեղադրողի բողոքը: Սակայն միաժամանակ վերաքննիչ դատարանը բեկանեց ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը՝ գործի վարույթը կարճելու, ամբաստանյալի քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:

Գործն ուղարկվեց նույն՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ այլ կազմով նոր քննություն կատարելու:

Ամբաստանյալի շահերի պաշտպանն ասաց, թե բողոքարկելու են վերաքննիչ դատարանի որոշումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում