Thursday, 18 04 2024
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
Լուրերի օրվա թողարկում 12։00
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել

Ծառուկյանի գնալով ժողովրդի վիճակը չի լավանում․ Մարտի 1-ի զոհերի հարազատները չեն հուսահատվում

Այն բանից հետո, ինչ «Բարգավաճ Հայաստանը» չեղյալ համարեց փետրվարի 20-ի հանրահավաքը, ՀԱԿ-ը հանդես եկավ հայտարարությամբ, թե ըմբռնումով է մոտենում այդ որոշմանը և կոչ անում գալ Ազատության հրապարակ, արդեն արտոնված Մարտի 1-ի հանրահավաքին: Մինչև փետրվարի 20-ի հանրահավաքի վերաբերյալ հայտարարությունը, Կոնգրեսն իրազեկել էր քաղաքապետարանին մարտի 1-ին հանրահավաք և երթ անցկացնելու մասին:

2008 թվականից ի վեր Հայ ազգային կոնգրեսն ամեն տարի այս Ազատության հրապարակում անցկացնում է հանրահավաք, ապա երթ և Մյասնիկյանի արձանի մոտ հարգում Մարտիմեկյան ոճրագործության տասն անմեղ զոհերի հիշատակը:

Նախորդ տարի մարտի 1-ին Կոնգրեսի հավաքին ներկա էին նաև «Ժառանգություն» կուսակցության անդամները, առաջնորդ Ր․ Հովհաննիսյանը, «Բարգավաճ Հայաստան»-ից միայն մի քանի պատգամավորներ:

«Բարգավաճ Հայաստան»-ի շուրջ ծավալված իրադարձություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ թեպետ ոչ մի խնդիր չի տեսնում նախորդ տարիների նման գալու Ազատության հրապարակ և Կոնգրեսի հետ միասին հարգելու Մարտի 1-ի զոհերի հիշատակը, սակայն այս տարի այդ օրը իր համախորհների հետ կլինի սահմանամերձ Տավուշում և զոհերի հիշատակը կհարգի հենց այնտեղ: ԲՀԿ-ից մասնակցության վերաբերյալ որևէ տեղեկություն մինչ այս պահը չկա:

Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը, ինչպես նախորդող տարիներին , այնպես էլ այս տարի կմասնակցի մարտի 1-ի հանրահավաքին: Մեր զրուցակցի խոսքերով, սակայն, Մարտի 1-ը կբացահայտվեր, եթե եռյակին հաջողվեր իշխանափոխություն իրականացնել։ «Ինչ վերաբերում է փետրվարի 20-ի հանրահավաքի չկայանալուն, ապա բոլորիս էլ հայտնի է, թե ինչու դա տեղի չունեցավ: Ճնշումներ եղան Գագիկ Ծառուկյանի վրա, նա էլ, հասկանալով, թե վտանգը որտեղից է գալիս, այդ քայլին չգնաց: Ես քաղաքական գործիչ չեմ, որ մեկնաբանեմ, բայց դատելով քաղաքական գործիչների մեկնաբանություններից՝ կարելի է ասել, որ երկրորդ մարտի մեկ էր լինելու»,- ասաց Քլոյանը:

Մեր զրուցակցի խոսքերով՝ այս իրավիճակում Մարտի 1-ի բացահայտում չի լինի․ «Մենք բոլորս սպասում էինք՝ իշխանափոխություն լիներ, որ և՛ ժողովրդի համար լավ լիներ, և՛ Մարտի մեկն էլ բացահայտվեր, բայց ինչպես տեսանք՝ դա տեղի չունեցավ»:

Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ այժմ Բելգիայում բնակվող Ալլա Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ մարտի 1-ը հիշտակի օր է, և ինքը շնորհակալ է այն բոլոր քաղաքացիներին՝ անկախ քաղաքացիական հայացքներից, ովքեր գնում և հարգում են անմեղ զոհերի հիշատակը․

«Եթե քաղաքական ուժերը ինչ-ինչ պատճառներով չեն ուզում մասնակցել և այդ օրվա խորհուրդը փորձում են մշուշոտ դարձնել՝ ես շատ խիստ վիրավորվում եմ: Բոլոր քաղաքացիներից շնորհակալ եմ, որ գալիս ու հիշում են մեր երեխաներին, ոգեշնչում ու մեզ օգնում, որ ոգեշնչվենք ու հավատանք, որ մեր երեխաները զուր չէ, որ իրենց կյանքը տվել են պայքարի համար»,- ասաց Ա․ Հովհաննիսյանը:

Մեր այն դիտարկմանը, թե ինքը Մարտի 1-ի բացահայտումը մշտապես կապել է իշխանափոխոթւյան հետ, հիմա ի՞նչ ակնկալիքներ ունի, մանավանդ որ, այդ գործընթացը նախաձեռնած քաղաքական ուժերը ետքայլ արեցին ու փետրվարի 20-ի հանրահավաքը չեղյալ հայտարարեցին, Ալլա Հովհանանիսյանն արձագանքեց․ «Ես զարմացած եմ: Ամենասկզբից սկսեմ, որ ես այդպես էլ պատկերացնում էի: Չէ՞ որ մենք գնում ենք ոչ թե դեպի Եվրոպա, այլ Ռուսաստան. ռեպրեսիաները գնալով պետք է ուժեղանային, սա էլ արդյունքն էր, իշխանություններն ավելի ագրեսիվ պետք է լինեին ընդդիմության նկատմամբ»:

Միևնույն ժամանակ, տիկին Հովհաննիսյանն ասաց, որ այս օրերին շատերն են ուզում արտագաղթել Հայաստանից, շատերը հուսալքված են, ու անգամ առաջնորդի բացակայությամբ հեղափոխություն լինելու է․«Ժողովուրդն ինքն իրենով անելու է այդ հեղափոխությունը, արդեն էլ տեղ չկա, երկիրը դատարկվում է: Ես զգում եմ այդ ամենը իմ շրջապատի հետ տեսակապով խոսելիս: Մարդիկ ոչ մի ուժի կողմնակից չեն, ուղղակի ես տեսնում եմ, թե ինչ անելանելի վիճակում են»:

Ալլա Հովհաննիսյանը ճիշտ չի համարում նաև հեղափոխությունը անձով պայմանավորելը։ «Եթե կոնկրետ Ծառուկյանը դուրս է գալիս քաղաքականությունից, նշանակում է ժողովրդի վիճակը լավանալո՞ւ է. չէ, ժողովրդի վիճակն ահավոր վատ է: Ես կարծում եմ, որ ՀԱԿ-ը կկարողանա համախմբել մարդկանց ու գնալ իշխանափոխության: Ես շատ ուրախ կլինեմ, որ այդպես լինի»,- եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում