Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դիեգո կոստան հայտարարել է, որ չի պատրաստվում փոխել խաղաոճը: Ագրեսիվ պահվածքի ու մրցակիցներին սադրելու համար Կոստան հաճախ է քննադատության ենթարկվում:
«Չեմ պատրաստվում փոխել խաղաոճս: Հասկանում եմ, որ պետք է զգույշ լինեմ, քանի որ մրցավարն անհամաչափ վերաբերմունք է ցույց տալիս իմ ու այլ ֆուտբոլիստի նույն արարքի դեպքում:
Եթե ինչ-որ բան եմ անում, այդ մասին ավելի շատ է խոսվում, քան երբ նույն արարքն անում է այլ խաղացող: Ամեն դեպքում, չեմ պատրաստվում փոխել խաղաոճս, քանի որ հենց դրա շնորհիվ եմ հիմա այնտեղ, որտեղ խաղում եմ»,- Կոստայի խոսքերը մեջբերում է Eurosport-ը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Կոստան 20 խաղում 17 գոլ է խփել ու ստացել 7 դեղին քարտ: