Thursday, 25 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

ԱՄՆ-ը պետք է վերանայի մոտեցումն Իրանի միջուկային ծրագրին. Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին կարծում է, որ ԱՄՆ-ը պետք է վերանայի Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններին իր մոտեցումը: IRNA գործակալության հաղորդմամբ՝ Իրանի և «վեցյակի» բանակցությունների թեմային են նվիրված եղել Կում քաղաքում գործադիր իշխանության ղեկավարի և խոշոր կրոնական գործիչների հանդիպումները:

«Հենց ամերիկացիները պետք է փոխեն սխալ մոտեցումն Իրանի միջուկային ծրագրի հանդեպ»,- ասել է Ռոհանին:

Նա, մասնավորապես, ԱՄՆ-ին մեղադրել է 2004 թ. բանակցությունների տապալման համար: Ըստ Ռոհանիի՝ դեռ այն ժամանակ հնարավորություն է եղել վերջնական համաձայնություն կնքելու:

«Մեր հարաբերություններն աշխարհի երկրների, ներառյալ՝ Չինաստանի և Ասիայի այլ պետությունների հետ հիմա զգալիորեն ակտիվացել են,- Ռոհանիի խոսքը մեջբերում է IRNA-ն:- Նկատելի է նաև համագործակցության ընդլայնումը Եվրոպայի երկրների հետ: Բայց միաժամանակ մենք չենք մոռանում, որ միջուկային խնդիրը մեր արտաքին քաղաքականության հիմնական հարցն է, որի լուծումը կոչված է հակառակորդին զրկելու պատժամիջոցների տեսքով նրա ճնշման զենքից»: «Մենք հակառակորդին կոչ ենք անում վայր դնել այդ զենքը,- ասել է Ռոհանին,- քանի որ պատժամիջոցները միաժամանակ և՛ անարդար են, և՛ ոչ արժանի, և՛ խիստ, ինչպես նաև մարդու իրավունքները խախտող: Իսկ այդ նպատակին հասնելու համար բանակցությունները լավագույն միջոցն են»:

Իրանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նա վստահություն է հայտնել, որ ժամանակն արդեն սկսում է ամեն ինչ իր տեղը դնել: Ռոհանիի խոսքերով՝ ամբողջ աշխարհի համար ակնհայտ է դառնում փաստը, որ ներկայիս բանակցությունների տապալման դեպքում դրա մեղավորը կլինեն արևմտյան պետությունները: ԱՄՆ-ը փաստացի դա արդեն խոստովանում է՝ փորձելով Կոնգրեսին համոզել նոր պատժամիջոցներ չսահմանել Իրանի դեմ, նշել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում