Ռեփեր Քանյե Ուեսթը իր Twitter-ում ներողություն է խնդրել երգիչ Բեքից, որին «Գրեմի»-ում մրցանակի հանձնելու ժամանակ Ուեսթը բարձրացել է բեմ, սակայն փոշմանել է և բարձրաձայն չի բողոքել:
«Ես կցանկանայի հրապարակավ ներողություն խնդրել Բեքից, Բեք ներիր», – ասելէ երաժիշտը:
Ավելի վաղ իր հարցազրույցներից մեկում Քանյեն խոստովանել էր, որ ծրագրել էր փչացնել Բեք Հենսենի ելույթը «Գրեմի»-ի ժամանակ, սակայն «գլխում հնչած ձայներն» իրեն կոչ են արել դա չանել: