Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է Բոսֆորի տակ երկրորդ թունելի շինարարություն սկսելու մասին, որը կմիացնի Ստամբուլի եվրոպական և ասիական մասերը: Այս մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:
Նա հայտնել է, որ շինարարության նախագիծն անվանվել է «Ստամբուլյան մեծ թունել»:
Դավութօղլուն նշել է, որ թունելով կիրականացվի ինչպես ավտոմոբիլային, այնպես էլ երկաթուղային տրանսպորտի երթևեկություն:
Նախագիծն արժե 3,5 մլրդ դոլար: Նախատեսվում է թունելի շինարարությունն ավարտել 2020 թ.:
2013թ. Թուրքիայում ավարտվել է «Մարմարա» երկաթուղային թունելի շինարարությունը, որը նույնպես միացնում է Ստամբուլի եվրոպական և ասիական մասերը: