ԱՄՆ-ում Շուտով կհայտնվի Runcible՝ առաջին կլոր սմարթֆոն ժամացույցը: Կալիֆոռնիական Monohm ընկերությունը ներկայացրել է եզակի Runcible սմարթֆոն՝ հայտնում է Cnet-ը:
Հեռախոսը անսովոր դիզայներական լուծում ունի՝ Runcible-ն իրականացված է գրպանի հնաոճ ժամացույցների տեսքով՝ փայտե կափարիչով:
Նորույթն ի վիճակի է իրականացնել սարքերի համար բնորոշ բոլոր ֆունկցիաները՝ կատարել զանգեր, ուղարկել sms հաղորդագրություն, աշխատել հավելվածների հետ:
Նոր սմարթֆոնի դիզայնի մշակմամբ զբաղվում են Օբրի Անդերսոնը, Ջեյսոն Պրոկտորը և Ջորջ Արիոլան, որոնք ինչ-որ ժամանակ աշխատել են Sony ու Apple ընկերություններում: