Իտալիայի կառավարության ներկայացուցիչներն այսօր առավոտյան առգրավել են «Պարմա»-ի հանդերձարանի նստարաններն ու պահարանները՝ ակումբի պարտքի դիմաց:
CNN-ի փոխանցմամբ՝ սնանկության եզրին հայտնված ակումբը հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում: Վերջին 5 ամիսներին ֆուտբոլիստներին աշխատավարձ չի վճարվել:
«Պարմա»-ն կարող է զրկվել Ա Սերիայում հանդես գալու իրավունքից՝ մրցաշրջանը չհասցնելով ավարտին: Ակումբն Ա Սերիայի 24-րդ տուրից հետո 10 միավորով մրցաշարային աղյուսակի 20-րդ տեղում է: