Friday, 29 03 2024
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է

Ադրբեջանի նախկին նախագահն արդարացնում է 1990թ. հայերի արտաքսումը Բաքվից

Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հարցազրույց է տվել Al-Jazeera հեռուստաալիքի թուրքական ծառայությանը՝ խոստովանելով, որ Բաքվից հայերին արտաքսել են, որպեսզի «100 տարի չկպչեն իրենց, ինչպես որ կպել են Թուրքիայից»:

Մութալիբովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հուզումները սկսվել էին դեռ ԽՍՀՄ-ի օրոք: Նրա խոսքով՝ հայերը պայմաններ էին դերլ ԽՍՀՄ ղեկավարության առաջ, որ իրենք այլևս չեն ցանկանում մնալ Ադրբեջանի կազմում և ցանկանում են լինել Հայաստանի մաս: Նրա խոսքով՝ «այդ հայ ազգայնականները ոչ թե կամավոր էին դուրս գալիս բողոքի ակցիաների, այլ նրանց ետևում կոնկրետ ուժեր էին կանգնած»: «Մենք պարբերաբար դժգոհություն էինք հայտնում, նամակներ էինք գրում ԽՍՀՄ ղեկավարությանը, այդ թեմայով ես շատ կոշտ զրույց եմ ունեցել Միխայիլ Գորբաչովի հետ»,- ասել է Մութալիբովը:

Նախկին նախագահի խոսքով՝ Ղարաբաղյան հակամարտության մեջ «ոչ վերջին դերը» ունեցել է «հայերի անձնական բարեկամությունը ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովի հետ»:

«Գորբաչովի և հայերի բարեկամությունը բոլորին է հայտնի: Այդ բարեկամությունն առաջ է եկել դեռ Ստավրոպոլի երկրամասում նրա աշխատանքի տարիներին: Ես ցանկանում եմ նշել այդ հարցում ևս մեկ դետալ: Ամեն անգամ ԽՍՀՄ ղեկավարության փոփոխության ժամանակ հայերը բարձրացնում էին Լեռնային Ղարաբաղի հարցը: Սակայն խորհրդային համակարգը թույլ չէր տալիս, որպեսզի հայերի երազանքը կատարվի: 1988թ. սկզբին հայ ազգայնականները սկսեցին բողոքել Լեռնային Ղարաբաղում, իսկ նույն թվականի վերջին արդեն Հայաստանում չէր մնացել ոչ մի ադրբեջանցի»:

Մութալիբովը նշել է, որ «արատքսված ադրբեջանցիները» եկել էին Բաքու, որտեղ վտանգավոր իրավիճակ էր ստեղծվել, և այստեղ ապրող հայերն էլ հայտնվել էին վտանգի տակ:

«Նրանք (հայերը-խմբ.) արտաքսել էին ադբեջանցիներին, ովքեր հիմնականում զբաղվում էին գյուղատնտեսությամբ: Նրանք բոլորը եկան Բաքու, որտեղ ապրում էին հայեր: Կարելի էր գոնե մտածել Բաքվի հայերի ճակատագրի մասին: Պետք էր ադրբեջանցիներին վերադարձնել Հայաստան, որպեսզի որոշակի բալանս ստեղծվեր: Մենք սպասեցինք մի ամբողջ տարի՝ մինչև 1990թ. հունվարը: Բայց հետո մենք հասկացանք, որ Բաքվում շատ հայերի արյուն կարող է թափվել: Հավատացե՛ք, եթե մենք դա թույլ տայինք, ապա հայերն այսօր մեզ կկպչեին այնպես, ինչպես կպել են Թուրքիայից՝ այսպես կոչված ցեղասպանության հարցով: Եթե մենք չարտաքսեինք հայերին Բաքվից, ապա նրանք դեռ 100 տարի մեզ համար խնդիրներ կստեղծեին, ինչպես որ մինչ այժմ ստեղծում են Թուրքիայի համար»,- ասել է Մութալիբովը:

Անդրադառնալով Խոջալուում հայկական ուժերի ռազմական գործողության ժամանակ և դրանից հետո խաղաղ բնակիչների շրջանում եղած զոհերի թեմային՝ Մութալիբովն ասել է, որ նրանք չեն կարողացել փրկվել՝ Ադրբեջանում ներքին իշխանական խժդժությունների պատճառով:

«Խոջալուի իրադարձությունները շատ վատ անդրադարձան ադրբեջանցի ժողովրդի վրա: Այդ ժամանակ ժողովուրդը սարսափի և բարոյական դեպրեսիայի մեջ էր: Եվ Ժողովրդական ճակատը ժողովրդի այդ զայրույթն ուղղեց իմ դեմ: Որովհետև ես նախագահ էի և չէի պաշտպանել Խոջալուի բնակիչներին: Մենք ունեինք և՛ մարդիկ, և՛ սպառազինություն: Ամեն բան կար՝ այդ մարդկանց փրկելու համար: Չստացվեց: Քանի որ պայքար էր գնում իշխանության համար: Որքան վատը լիներ Մութալիբովը, այնքան լավը կլինեին նրա հակառակորդները: Այդպիսին էր այդ ժամանակ իրականությունը»,- եզրափակել է նախագահը:

Հիշեցնենք, Այազ Մութալիբովը եղել է Ադրբեջանի առաջին նախագահը: Խոջալուի դեպքերից հետո Մութալիբովը հրաժարական տվեց և երկու ամիս անց փախավ Մոսկվա, որտեղ էլ ապրում է մինչ այժմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում