Saturday, 20 04 2024
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է

«Ամերիաբանկն» իմ ունեցվածքի հաշվին է հարստանում. Փայլակ Հայրապետյան

Օֆշորային հայտնի սկանդալի պատճառով սնանկացման եզրին հասած գործարար Փայլակ Հայրապետյանին զայրացրել է փաստը, որ «Ամերիաբանկն» այս տարի բարձր ցուցանիշներ է գրանցել՝ ակտիվների աճը 2014 թվականին հասցնելով 27%-ի: Տարեվերջի տվյալներով՝ բանկի ակտիվները հասել են շուրջ 400 մլն դրամի:

«Մի քանի օր առաջ ամբողջ հետուստատեսությունը ողողվել էր լուրերով, թե «Ամերիաբանկը» ճանաչվել է ամենահզոր, ամենաեկամտաբեր բանկը: Իհարկե, այդ բանկը կարող է ճանաչվել ամենաեկամտաբերը, քանի որ արդեն մի քանի տարի է՝ խլել է ուրիշի ունեցվածքը և հանել է վաճառքի: Այսօր բանկն իմ ամբողջ ունեցվածքը դրել է վաճառքի: Հսկայական մասն արդեն վաճառել է, մի մասն էլ դեռ վաճառում է: Բա կհարստանան, բա ինչ կանեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վրդովված ասաց Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ այս ամենի հիմնական, գլխավոր մեղավորը բանկի խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանն է: Նա, լինելով խելամիտ մարդ, ծանոթանալով «Ամերիաբանկի» կողմից Աշոտ Սուքիասյանի համար գրված բիզնես-պլանին, արդեն իսկ պետք է համաձայնություն չտար այդ գործարքին: Բայց կատարվեց հակառակը: Ինչ-որ հայտնի զանգերից հետո բանկը համաձայնեց տրամադրել այդ խոշոր վարկը, ինչի պատճառով ինքը՝ Հայրապետյանը, սնանկացավ, իսկ բանկը, վաճառելով գործարարի 33 միլիոնից ավել արժողությամբ ունեցվածքը, հարստանում է:

«10 անգամ իմ կողմից գրավադրված ունեցվածքի հիման վրա բանկը գումար է բաց թողել Աֆրիկայում գտնվող հանքի ամրացման համար, այն դեպքւոմ, երբ ոչ մի հանք էլ գոյություն չունի: Իսկ բիզնես-ծրագիրը գրել էր նույն բանկը, և շատ լավ գիտեին, որ ոչ մի հանք էլ գոյություն չունի: Բայց իրենք բանկից դրա համար գումար էին դուրս գրում և ուղարկում օֆշորային գոտի՝ Տիգրան Սարգսյանի, Աշոտ Սուքիասյանի և Կճոյանի հաշիվների վրա: Եվ այս ամենը կատարվել է «Ամերիաբանկի» ղեկավարության համաձայնությամբ»,-հավելեց Փ.Հայրապետյանը:

Ի դեպ, նրա խոսքով՝ բանկն «այնքան է լկտիացել», որ իրեն չի էլ տեղեկացնում իր այս կամ այն գույքի վաճառքի մասին: «Սուս ու փուս իրենց մեջ իրենց ուզած գնով ում ուզում՝ վաճառում են: Ինձ ոչ մի հարցում տեղյակ չեն պահում: Բա էս պայմաններում կհարստանան, բա ինչ կանեն: Ի՞նչ է եղել, որ այս պայմաններում ամենաառաջատար բանկը չճանաչվեն»,-ասաց գործարարը՝ հավելելով. «Էս երկրում ինչ կատարվում է, ժողովուրդն ինչից դժգոհում է՝ այդ բոլորը մեր բանկերն են անում, մարդկանց կանխամտածված հասցնում են սնանկության: Այդ ամենի համար Վարդանյանի նմաններն են պատասխանատու: Բայց մեր երկրի նախագահը չի հասկանում, որ իրեն շրջապատում են Վարդանյանի նման հանցագործ այլանդակները»:

Ինչ վերաբերում է քրեական գործին, ապա, Հայրապետյանի խոսքով, իրեն մանրամասներին չեն ծանոթացնում: Երբ զանգահարում է քննիչին, ասում է, որ ստուգումներ են իրականացնում, երբ ավարտեն, կկանչեն իրեն: «Միայն հայտնի է, որ ես, որդիս և իմ մեկ այլ ազգական տուժող ենք ճանաչվել, և առաջիկայում, երբ, քննիչի խոսքով, ստուգումներն ավարտվեն, մեզ նորից, որպես տուժողների, պետք է լրացուցիչ հարցաքննեն»,- ասաց Հայրապետյանը՝ ընդգծելով, որ մինչ օրս այս գործի գլխավոր հերոսները՝ Տիգրան Սարգսյանն ու Կճոյանը, որևէ ձևով չեն անցել գործով և որևէ կարգավիճակ չունեն:

Հիշեցնենք, որ այս քրեական գործով անցնող Աշոտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ. Քր. օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար: Նա Հայրապետյանի հետ մի քանի անգամ առերեսվել է և այս պահին էլ կալանավորված է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում