Thursday, 25 04 2024
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել

Փրկել վերջին նյարդը

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ռուսական «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով լայնամասշտաբ պատերազմի դեպքում ՌԴ միջամտության մասին հարցին՝ հայտարարել է, որ ՌԴ-ն ունի Հայաստանի հետ պայմանագրային պարտավորություններ և՛ երկկողմ, և՛ ՀԱՊԿ շրջանակներում ու կգործի ըստ այդ պարտավորությունների: Իհարկե սպասել, որ Սեյրան Օհանյանը կասկած կհայտնի ՌԴ պայմանագրային պարտավորությունների հավատարմության վերաբերյալ, միամիտ կլիներ: Առավել ևս այն դեպքում, երբ Սեյրան Օհանյանը այսօր դիտվում է Հայաստանում իշխանության նախագահական հավակնորդներից մեկը: Նման պարագայում նա ոչ մի կերպ չի փորձի իր հանդեպ բացասական տրամադրություն հրահրել Ռուսաստանում: Սակայն եթե Ռուսաստանի անելիքները, հնարավոր արձագանքները, միջամտության հավանականությունը դիտարկենք Սեյրան Օհանյանի այս խնդիրներից դուրս, ապա ակնհայտ է, որ նրա հայտնած լավատեսությունը, մեղմ ասած, հիմքեր չունի:

Բառացիորեն մի քանի շաբաթ առաջ այդ խնդրի վերաբերյալ շատ հատկանշական հայտարարություն է արել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, որն ասել էր, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի թեժացմանը ՀԱՊԿ-ն չի միջամտի, որովհետև դա կհակասի այն խաղաղ կարգավորման սկզբունքներին, որ դավանում է կազմակերպությունը: Այս հայտարարությունը, ըստ էության, նոնսենս է ռազմա-քաղաքական անվտանգության բլոկի համար, որը կոնկրետ պարտավորություններ ունի Հայաստանի և նրա շահերի պաշտպանության հետ կապված և ոչ մի պարտավորություն չունի Ադրբեջանի հանդեպ: Սակայն հայտարարությունը հնչել է, և Հայաստանից էլ, ըստ էության, ոչ մի բառ չի հնչել, որը կփորձեր Բորդյուժային հիշեցնել ՀԱՊԿ առաքելության, ընդհանրապես կազմի մասին:

Ավելին՝ Բորդյուժայի այդ հայտարարություններից հետո տեղի ունեցավ նրա այցը Հայաստան, որի ընթացքում, այդ այցին զուգահեռ, ադրբեջանցիները թեժացրին լարվածությունը Տավուշի ուղղությամբ՝ այսպիսով, ըստ էության, տալով հարցի պատասխանը, թե ինչ կանի ՀԱՊԿ-ն: ՀԱՊԿ-ն ընդամենը կլռի, ոչինչ էլ չի անի:

Այս առումով, Ռուսաստանի կամ ՀԱՊԿ-ի միջամտության մասին պատրանքները ոչ միայն անտեղի են, այլ նաև վտանգավոր, որովհետև այդ պատրանքները սնուցում են հասարակությանը և այդպիսով բթացնում հանրային տրամադրություններն անվտանգության և պաշտպանունակ
ության առումով, ինչը շատ կարևոր է:

Քաղաքական առումով հանրային տրամադրությունները Ռուսաստանը բթացրել է վաղուց, Հայաստանի քաղաքական դաշտը իշխանական և ոչիշխանական բևեռների միջև բաժանելու և այդ միջոցով լիովին ապաքաղաքական մթնոլորտում, քաղաքական անապատի պայմաններում Հայաստանին Եվրասիական միության անդամակցության որոշում պարտադրելով: Ներկայումս մնացել է բթացնել, այսպես ասած, պաշտպանունակության, անվտանգության նյարդը, որը դեռ կա և գործում է՝ շնորհիվ հայկական բանակի: Այս հարցում էլ, ի դեպ, շատ կարևոր էր քաղաքական բթացումը, որպեսզի հանկարծ քաղաքական դիմադրություն չառաջանա վերջին նյարդը հանելու հարցում:

Մնացել է վերջին քայլը, և Հայաստանի հանրությանը ռուսական կամ ՀԱՊԿ-ական պատրանքներով սնուցելը, ըստ էության, այդ քայլում ներառվող կարևոր գործողություն է, որին դիմադրելու համար Հայաստանի հասարակությունն այսօր ունի լուծելու գերկարևոր խնդիր՝ ներկայիս քաղաքական ամայության պայմաններում անհապաղ ձեռնամուխ լինել քաղաքական սուբյեկտայնության վերականգնման, գոնե մեկ կարևոր խնդրի՝ անվտանգության և պաշտպանունակության հարցում Հայաստանի կենսունակ նյարդը պահպանելու, բթացում կամ անզգայացում թույլ չտալու համար:

Հակառակ դեպքում Հայաստանի համար Եվրասիական ճահիճն անդառնալի կդառնա իրապես՝ առաջ բերելով քաղաքական տեսանկյունից «հետմահու» մարգարեացումներ: Մինչդեռ մենք նմանօրինակ մարգարեներին հանձնելու պետություն այլևս չունենք:

 

Լուսանկարը` Irakan.info-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում