Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց. «Դուք բոլորդ տեսաք, որ քառօրյան վերածվեց ռեժիմի նկատմամբ դատավարության: Իշխանությունները կրեցին լիակատար պարտություն՝ մտածելով, որ Կոնգրեսը միայնակ չի կարողանա դիմագրավել մեծամասնությանը: ԱԺ մեծամասնությունը տեսնելով, որ պարտվում է այս խաղում, մանկապարտեզի նեղացկոտ երեխաների նման սկսեցին փիս-փիս բաներ ասել և վիրարվորել: Այսպիսի կեցվածք ընդունեց ԱԺ-ն: Եթե միկրոֆոնները իրենց ձեռքն էր, դա չէր նշանակում, որ ես չէի կարող հակահարված տալ: Իմ հակադարձումների ժամանակ տեսանք, թե ինչպիսի կուռկուռի ձագ էր դարձել Գալուստ Սահակյանը: Մենք բազմիցս ասել ենք, որ ԱԺ նիստը վարողները չարաշահում են իրենց լիազորությունները: Գալուստ Սահակյանը, քանի որ չի կարող հիմա իմ միկրոֆոնն անջատել, կստանա իր չափալախը»: